Միացյալ Նահանգները չի կարող սպառնալիքների ու ճնշումների միջոցով ստիպել իրանցի ժողովրդին հանձնվել, ուստի փորձում է դրան հասնել՝ զրկելով նրան ապրուստի միջոցից՝ հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը: «Եթե նրանք պատերազմի կողմնակից են, թող պայքարեն զինվորականների դեմ։ Ի՞նչ խնդիր ունեն նրանք ժողովրդի հացի, ապրուստի միջոցների և ենթակառուցվածքների հետ։ Իրանցի ժողովուրդը չի հանձնվի»,- շեշտել է նա։               
 

«Արևմուտքն ու Թուրքիան կանխավճարը տվեցին, իսկ Բաքվին կոնկրետ հող ու զիջումներ են պետք»

«Արևմուտքն ու Թուրքիան կանխավճարը տվեցին, իսկ Բաքվին կոնկրետ հող ու զիջումներ են պետք»
14.06.2026 | 12:34

Արևմուտքի ու Թուրքիայի շտապողականությունը հասկանալի է, իրենց շնորհավորանքներն արդեն ուղարկել են։ Բայց նկատե՞լ եք, որ Ադրբեջանը համառորեն լռում է։ ալիևը չի շնորհավորում նիկոլին, ու սա, հավատացե՛ք, ոչ թե պատահականություն է, այլ շատ հստակ, սառնասիրտ հաշվարկ։

Հարցնում եք՝ ինչո՞ւ․․․

Արևմուտքին պետք է Հայաստանի աշխարհաքաղաքական շրջադարձը, Թուրքիային՝ տարածաշրջանում սեփական ազդեցություն («ավագ եղբոր» դերը) ու սահմանների արագ բացումը։ Նրանք իրենց քաղաքական կանխավճարը տվեցին։ Իսկ Բաքվին կանխավճարներ պետք չեն, իրենց կոնկրետ հող ու զիջումներ են պետք։

Ալիևը շատ լավ տեսնում է այն, ինչ շատերը դեռ չեն ուզում նկատել. ՔՊ-ն ընտրություններում թեև նկարեց իր թվերը, բայց ձախողեց գլխավորը՝ չստացավ սահմանադրական մեծամասնություն (որի համար հիմա կռիվ է տալիս․․․)։

Ի՞նչ է սա նշանակում.

Սա նշանակում է, որ նիկոլը միանձնյա չի կարող կատարել Ադրբեջանի առաջնային պահանջը՝ փոխել Հայաստանի Սահմանադրությունն ու ջնջել Անկախության հռչակագիրը։

Ադրբեջանի այս լռությունը բացահայտ ապտակ է «խաղաղության դարաշրջան» գոռացողներին։ Սա ուժի դիրքերից հոգեբանական ճնշում է նոր ձևավորվող կառավարության վրա։

ՈՒղերձը պարզ է՝ «Ինձ չի հետաքրքրում, թե դու քո երկրում ինչ թվեր ես նկարել, քանի դեռ չես ստորագրել իմ բոլոր պայմանները...»։

Հիմա ինքներդ ձեզ հարց տվեք՝ ծնկած ու անդադար զիջող իշխանության հետ որևէ մեկը երբևէ հաշտվո՞ւմ է․ ո՛չ, նրանից միայն պահանջում են։

Այս սին խաղաղության օրակարգն ի սկզբանե դատապարտված էր, ու միակողմանի զիջումները մեզ ոչ թե խաղաղություն են բերում, այլ նորանոր աղետներ։

Մեզ պետք է ոչ թե թշնամու շնորհավորանքին կամ գթասրտությանը սպասող իշխանություն, այլ հավասարակշիռ, սեփական ուժերը մեկտեղող և կազմակերպված պետություն, որի հետ ստիպված կլինեն հաշվի նստել բոլորը։

Մենք պարտավոր ենք փոխել այս կործանարար ընթացքը։

Գևորգ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Դիտվել է՝ 4524

Մեկնաբանություններ